ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ (ծն. թ. անհտ.—876), Հայոց կաթողիկոս 855-ից: Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն: Ընտրվել է առանց Եկեղեցական կարգ ունենալու: Զ, Ա Ձ. ձգտել է վերականգնել հայկ. պետականությունը: Պոլսի պատրիարք Փոտին (վերջինս հալածել է Բյուզանդիայում ապրող հայերին) հղած իր նամակում պաշտպանել է հայ եկեղեցու դավանանքը: Ի պատասխան Փոտի թղթի, Զ. Ա Ձ. 862-ին Շիրակավանում հրավիրել է ժողով, որը մերժել է Փոտի պատճառաբանությունները: Գրել է ճառեր, քարոզներ և եկեղեցական երկերի մեկնություններ:
