Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ Ա ՍԵՖԵԴԻՆՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ Ա ՍԵՖԵԴԻՆՅԱՆ (ծն. թ. անհտ.—1336), Աղթամարի կաթողիկոս 1296-ից: Հաջորդել է եղբորը` Ստեփանոս Գ-ին: 1303-ին ընդօրինակել է տվել Թովմա Արծրունու և Անանունի «Պատմութիւն Տանն Արծրունեաց» երկը: 1318-ին նրա ջանքերով թեթևացել են հոգևորականության վրա դրված հարկերը: Լիմ կղզում կառուցել է տվել Ս. Գևորգ եկեղեցին, Արճեշ քաղաքում` Մատղավանքը, Աղթամարում` երկու ժամատուն: 1336-ին նրա ջանքերով չի իրագործվել քրիստոնեական եկեղեցիները քանդելու վերաբերյալ մոնղոլական խան Ալիի որոշումը:

Գրկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887: ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Մ. Խաչրկյան, Ե., 1950: