Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ԲԵՌՆԱՏՈՎԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ ԲԵՌՆԱՏՈՎԻՉ (ծն. թ. անհտ.—1638, Լվով), լեհահայ հասարակական գործիչ: Ստացել է հոգևորական բարձրագույն կրթություն: 1626-ին, Նիկոլ Թորոսովիչի` Լվովի հայոց առաջնորդ ընտրվելուց հետո, Զ. Բ. պայքարել է հայերի ուծացման և լեհահայ եկեղեցու լատինացման դեմ, որի համար հալածվել է: Սերտ կապերի մեջ է եղել Հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացու հետ, որին պարբերաբար տեղեկացրել է հայկ. գաղթավայրերի ներքին իրավիճակի մասին: Հայաստանի հետ Ուկրաինայի և Լեհաստանի հայկ. գաղթավայրերի հոգևոր և մշակութային կապի կողմնակից էր: 1634-ին, արևելյան լեզուների խոր իմացության համար, լեհ թագավոր Վլադիսլավ IV-ից ստացել է թագավորական քարտուղարի տիտղոս:

Գրկ. Украинско-армянские связи в XVII в., Сб. документов, сост. Я. Р. Дашкевич, Киев, 1969, с. 54—55.