ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ Բ ՓՈՔՈՒԶՅԱՆ ԿԱՂԶՎԱՆՑԻ
ԶԱՔԱՐԻԱ Բ ՓՈՔՈՒԶՅԱՆ ԿԱՂԶՎԱՆՑԻ (մոտ 1720, Կաղզվան — 1799, Կ. Պոլիս), Կ. Պոլսի հայոց պատրիարք 1773—81 և 1782—99ին: Պայքարել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ազդեցության դեմ: Այդ նպատակով 1778-ին հրավիրել է Ազգային ժողով, որը եվրոպական տերությունների դեմ բողոքագիր է ներկայացրել սուլթանական կառավարությանը: Վերջինիս (որը շահագրգռված էր հայերին օտար պետությունների ազդեցությունից հեռու պահելու) աջակցությամբ հալածել է կաթոլիկ հայերին: 1780-ից պայքարել է Հայոց կաթողիկոսական աթոռին տիրանալու համար: Ավստ. և ֆրանս. դեսպանների միջամտությամբ 1781-ին զրկվել է պաշտոնից և աքսորվել Բուրսա: Մեկ տարի անց, հայերի պահանջով վերականգնվել պաշտոնում և ստիպված հաշտվողական դիրք բռնել այլադավան հայերի նկատմամբ: Նրա նախաձեռնությամբ բացվել են Կ. Պոլսի հայկ. առաջին թաղային դպրոցները:
