Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ԳՆՈՒՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ ԳՆՈՒՆԵՑԻ, Լմեցի,Խժմեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դարի հայ մշակութային գործիչ, բանաստեղծ, մանրանկարիչ, գրիչ: Ծնվել է Բզնունյաց գավառի Խժիժ գյուղում: Աշակերտել է Հովսեփ և Գրիգորիս Աղթամարցիներին: Մեզ են հասել Զ-ի ինքնագիր հիշատակարանները` կենսագրական և ժամանակի գրապատմական արժեքավոր տեղեկություններով: Գրել է աշխարհիկ և հոգևոր բնույթի տաղեր, որոնցից նշանավորներն են «Տաղ վարդին և բլբուլին ի Զաքարիա եպիսկոպոսէ Գնունեցւոյ», «Առաջին մարդոյն նմանիս» ևն: Զ. ընդօրինակել, խըմբագրել, սեփական կաֆաներով և նկարազարդումներով հարստացրել է Կեղծ Կալիսթենեսի V դ. հունարենից հայերեն թարգմանված «Կաֆայի ի պատմութիւնն Մեծին Աղեքսանդրի»: Զ-ի կաֆաները օգտագործվել են «Պղնձե քաղաքի պատմության» հայկ. հնագույն թարգմանության մեջ (X դ.): Նրա գրական ժառանգության մի մասը ամփոփված է Սսո օրինակ կոչվող ձեռագրում, որը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեո. N 5472):

Գրկ. Ակինյան Ն., Զաքարիա եպիսկոպոս Գնունյաց և յուր տաղերը, Վնն., 1910: Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ-պատ, 1928: Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975: