Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ԳԼԱԽՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐՅԱՆ Գլախո (Գևորգ) Արշակի (ծն, 26.4.1905, Թիֆլիս), հայ երգիչ: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1967): Հայերեն, վրաց. և ադրբ. կատարում է հայ աշուղների, հատկապես Սայաթ-Նովայի (Դուն էն գլխեն ևն) երգերը: Զանազան անսամբլների հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում: 1939-ին մասնակցել է Մոսկվայում կայացած ՎՍՍՀ արվեստի ն գրականության տասնօրյակին: Նրա կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ: 1926-ից վրաց ֆիլհարմոնիայի մենակատար է: