Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐՅԱՆ Գրիգոր (ծն. թ. անհտ., Աքքերման 23.7.1827, Սուչավա), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ: Հայ ժողովրդի ազատագրու թյունը կապելով Ռուսաստանի հետ Մոլդովայի և Վալաքիայի հայերի մեջ համա կրություն է ստեղծել ռուսների նկատմամբ: Գործուն մասնակցություն է ունեցել 1787—1791 և 1806—12-ի ռուս-թուրքական պատերազմներին: Ռուսչուկի ազատագրման (22.6.1811) համար մղված մարտերում գլխավորել է 150 հայ կամավորների ջոկատը: Բուխարեստի հաշտությունից (1812) հետո հիմնադրել է Բեսարաբիայի հայկ. թեմը և դարձել առաջնորդը: Սատարել է Քիշինևի ու Բեսարաբիայի հայկ. դպրոցների և եկեղեցիների պահպանմանը: Գրել է «Հայելի ուղղափառութեան Հայաստանեայց ս. եկեղեցւոյ (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 8792 և 9263) աշխատությունը: