ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ԶԱՔԱՐ
ԶԱՔԱՐՅԱՆ Զաքար (1849, Կ. Պոլիս—1923, Փարիզ), հայ նկարիչ: Բժշկություն ուսանելու նպատակով 1867-ին մեկնել է Փարիզ: Մինչև 1878-ը աշխատել է Փարիզի հիվանդանոցներում: 1870-ական թթ. զբաղվել է նկարչությամբ: Ժամանակակից նկարիչների և անցյալի վարպետների երկերի ուսումնասիրությամբ լրացրել է մասնագիտական կրթության բացը: Աոաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1879-ին: Աշխատել է հիմնականում նատյուրմորտի ժանրում: Զ-ի արվեստը հեոու է եղել նկարչական «նոր» ուղղությունների ազդեցություններից: Նա գլխավորապես ներշնչվել է հոլանդական նատյուրմորտիստներից և XVIII դ. ոեալիստ Ժ. Բ. Ս. Շարդենից: Նկարել է կենցաղային առարկաներ, մրգեր, գեղանկարչական իրեր և երաժշտական գործիքներ: Զ-ի արվեստը XIX դ. վերջի հայ գեղանկարչության իրապաշտական ուղղության ինքնատիպ արտահայտություններից է: Արտահայտչական լեզվի կատարելության շնորհիվ Զ. բարձր է գնահատվել Ֆրանսիայամ: Նրա մասին ջերմորեն է արտահայտվել է. Դեգան: Զ-ի «Երաժշտական գործիքներ»ը նկարչի կենդանության օրոք տեղ են գտել Լուվրին կից Լյուքսեմբուրգյան թանգարանում: 1882-ին և 1900-ին համաշխարհային ցուցահանդեսներում Զ. արժանացել է ոսկե մեդալների, իսկ 1889-ին` «Պատվոլեգեոն շքանշանի: Հեղինակ է նան գորգերի համար կատարած էսքիզների: Զ-ի աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի թանգարաններում, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում, Հայաստանի պետ. պատկերասրահում («Նատյուրմորտ», 1900, «Նատյուրմորտ: Դեղձեր, 1900-ական թթ., «Նատյուրմորտ: Սալորներ», 1900-ական թթ., «Նատյուրմորտ: Նկարչական իրեր») և Էջմիածնի վեհարանում:
Գրկ. Խաչտրյան Շ., Զաքար Զաքարյան, «ՄԱ», 1963, 10: Macler F., La France et l Armenie a travers l Art et l Histoire. P., 1917, էջ 33—35:
