Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐՅԱՆ Լուսինե Հաբեթի (ծն. 1.6. 1937, Ախալցխա), հայ սովետական երգչուհի (քնարական սոպրանո): ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1972): 1962-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1965-ից ֆիլհարմոնիայի, 1970-ից` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության մեներգչուհի: Պրոպագանդում է հիմնականում հայ միջնադարյան երաժշտությունը և ազգային դասականների երկերը: Արժանացել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի (1967):