Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ԿԱՐՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐՅԱՆ Կարո Հովհաննեսի (15.12. 1895, Վան — 11.5.1967, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր և խմբավար: ՀՍՍՀ ժող. արտիստ (I 960): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1944-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան: Աշխատել է Թիֆլիսի Հայարտանը` որպես խմբավար և մանկավարժ: 1929-ից բնակվել է Երևանում, կոնսերվատորիայում դասավանդել խմբավարություն: Զ-ի երաժշտական լեզուն մոտ է հայ ժող. երգի ակունքներին: Հեղինակ է «Պիոներիա» բալետի (1937), «Մարջան» (1939, բեմ. 1941) և «Աղասի» (ըստ Խ. Աբովյանի, 1954) օպերաների, Հ. Հովհաննիսյանի և Վ. Տերյանի խոսքերով ռոմանսաշարերի, ջութակի, թավջութակի սոնատների, դաշնամուրային տրիոյի, այլ գործիքային, նվագախմբային և վոկալնվագախմբային երկերի: Հանրահայտ են ժող. երգերի Զ-ի խմբերգային մշակումները: