ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ՀԵՆՐԻԿ
ԶԱՔԱՐՅԱՆ Հենրիկ Ալեքսանի (21.12. 1920, Կիրովական — 3.3.1943, Մոգիլյով), Բելոոուսիայի Դիմադրության շարժման հերոսներից, կրտսեր լեյտենանտ: 1940-ին զորակոչվել է սովետական բանակ: Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Մոգիլյովի պաշտպանությանը: Վիրավոր վիճակում Մոգիլյովի հիվանդանոցում գերվել է: Մի խումբ ռազմագերիների հետ ստեղծել է «Անհնազանդներ» կազմակերպությունը, որը գործել է Մոգիլյովի ընդհատակյա մարզկոմի ցուցումներով, համագործակցելով «Կարմիր բանակին աջակցող կոմիտեի» և պարտիզանների հետ: Զ. կազմակերպել և ղեկավարել է դիվերսիաներ, տարածել հակաֆաշիստական թռուցիկներ, փրկել մեծ թվով ռազմագերիների և Գերմանիա աքսորվող սովետական քաղաքացիների, պայթեցրել է Մոգիլյովի ջերմաէլեկտրակայանը, գերմ. շտաբից ձեռք բերել քաղաքի և նրա շրջակայքի ռազմ, օպերատիվ քարտեզը: Մատնությամբ ձերբակալվել և ենթարկվել է խոշտանգումների` մահից առաջ (մարտի 3) վերջին շնչում խեղդելով գերմանացի քննիչին: Զ-ի անունով են կոչվում Կիրովականի փողոցներից մեկը, 18-րդ գիշերօթիկ դպրոցը, մետաքսաթելի գործարանի արտադրամասերից մեկը, պիոներական ջոկատներ ու դրուժինաներ:
Գրկ. Փաշինյան Ռ., Մահից էլ hqnp, Ե., 1965:
