Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐՅԱՆ Վաղինակ Սիմոնի, 1920, գ. Կարաբուլաղ (այժմ` Ադրբ. ՍՍՀ Խանլարի շրջանի Մարտունաշեն գ.) — 16.1. 1945, Իվանովիցա, Լեհաստան, Սովետական Միության հերոս (ետմահու, 27.6. 1945), գվարդիայի ավագ լեյտենանտ: Սովորել է Երևանի պետ. համալսարանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է տանկային դասակի հրամանատար: Նրա դասակը աչքի է ընկել Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման ժամանակ: Լեհ. Իվանովիցա գյուղի մոտ Զ. վիրավոր վիճակում քաջաբար շարունակել է անհավասար մարտը և զոհվել: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի. Կարմիր դրոշի շքանշաններով: