Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐ-ՔՅՈՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐ-ՔՅՈՅ, հայաբնակ գյուղ Նիկոմեդիայի գավառում (Թուրքիա), Պարտիզակից մոտ 8 կմ հեռավորության վրա: Գյուղը կառուցված էր բլրի վրա, շրջապատված էր անտառներով, մարգագետիններով: 1895-ին ուներ 50 տուն բնակիչ, որոնք գաղթել են 1815—20-ին, Օրդուից և Կերասունից: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և ատաղձագործությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Այս անվամբ փոքր գյուղ կար նաև Էրզրումի վիլայեթի Կամախ գավառում: