Jump to content

ՀՍՀ/ԶԲՈՍԱՅԳԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԲՈՍԱՅԳԻ, ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնականից կամ արհեստականորեն կանաչապատ հողատարածություն` զբոսանքի, հանգստի, կուլտուրական ժամանցի ևն համար: Զ-ները հիմնականում լինում են երկու ոճի` կանոնավոր (նաև կոչվում է` ֆրանս. կամ ճարտ.) և բնապատկերային (անգլ.): Երբեմն առանձնացնում են «իտալական» դարավանդաձև տիպը: (Տես Պարտեզա-պուրակային արվեստ): ՍՍՀՄ-ում տարածված են կուլտուրայի և հանգստի, սպորտային, մանկական, ցուցահանդեսային, բուսաբանական, մեմորիալ կառույցի շուրջ ստեղծվող ևն հասարակական Զ-ի ձևերը, նախատեսված դեմոգրաֆիկ տարբեր խմբերի «ակտիվ» և «լուռ» հանգստի համար: Երևանի նախասովետական շրջանի հասարակական Զ-ներն էին` Անգլիականը (այժմ` 26 կոմիսարների անվ.) և «Բուլվարը», ընդհանուր 10 հա տարածությամբ: Այժմյան Երևանն ունի բազմաթիվ Զ-ներ` Ծիծեռնակաբերդի, Հաղթանակի, Կոմիտասի, Կոմերիտմիության, Ղուկաս Ղուկասյանի անվ. և ուրիշ, 600-ից ավել հա տարածությամբ: