ՀՍՀ/ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ (Organa sensuum), զգացող նյարդերի ազատ ծայրամասերում տեղակայված, մասնագիտացած բջիջներից կազմված ընդունիչներ (ռեցեպտորներ), որոնք գրգիռներ են ընկալում արտաքին աշխարհից և հաղորդում գլխուղեղին: Զ-ի միջոցով կապ է ստեղծվում օրգանիզմի և արտաքին աշխարհի միջև: Յուրաքանչյուր զգայարան կարող է ընդունել միայն որոշակի գրգիռներ, օրինակ` աչքը միայն լույսի զգայարան է, ականջը լսողության և հավասարակշռության, քիթը` հոտառության, լեզուն և քիմքը` ճաշակելիքի, մաշկը` ցավի, շոշափման և ջերմաստիճանի:
