Jump to content

ՀՍՀ/ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԵՑԻՖԻԿ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԵՑԻՖԻԿ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՆՔ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 3 (տեսածրված) • 1977

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԵՑԻՖԻԿ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՆՔ, տերմին, որով ընդունված է նշել զգայության յուրահատկությունը, ըստ զգայական օրգանի (կամ դրան համապատասխան նյարդի) գրգռվածության: Աոաջին անգամ Զ. ս. է. օ-ի մասին հիշատւսկել է XIX գ. 1-ին կեսի անգլ. ֆիզիոլոգ Չ. Բելլը. ապա այն մշակել է գերմ. ֆիզիոլոգ Ի. Մյուլերը: Միևնույն արտաքին պատճառը, ներգործելով զգայության տարբեր օրգանների վրա, առաջացնում է տարբեր զգայություն: Ձայնային տատանումներն առաջացնում են լսողական, էլեկտրամագնիսական-լուսայինը` տեսողական, քիմ. հատկությունները` համի և հոտի, օրգանիզմի ներքին միջավայրում կատարվող պրոցեսները, որոնք արտացոլվում են ինտերո և պրոպրիոցեպտորների միջոցով, առաջացնում են օրգ., շարժողական զգայություններ: Կան գրգռիչներ (այսպես կոչված, ունիվերսալ գրգռիչներ` էլեկտրական, մեխանիկական), որոնք ներգործելով զգայարանների վրա, աոաջացնում են յուրահատուկ զգայություն (գրգռիչն էլեկտրական հոսանք է, թե մեխանիկական հարված, աչքի վրա ազդելիս առաջացնում է տեսողական, ականջի վրա` լսողական): Այս երևույթը գերմ. ֆիզիոլոգ Ի. Մյուլլերը (1801—58) անվանեց «Զ. ս. է. օ.»: Նա և Հ. Հելմհոլցը (1821—94) հանգեցին իդեալիստական եզրակացության, զգայությունը համարելով ներքին հատկության («սպեցիֆիկ էներգիայի») արդյունք, լոկ նշան, սիմվոլ, որը արտաքին աշխարհի մասին ճիշտ պատկերացում տալ չէր կարող: Այս տեսությունը քննադատել է Վ. Ի, Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ (1908, հրտ. 1909): Օրգանիզմի հարմարումը միջավայրին պահանջում է արտաքին աշխարհի նուրբ տարբերակում: Զգայաբաններն ունեն բարձր զգայունակություն, միայն համապատասխան (ադեկվատ) գրգռիչների նկատմամբ: Ոչ ադեկվատ ունիվերսալ գրգռիչներն առաջացնում են կոպիտ, անորոշ զգայություններ, որոնք ռեֆլեկտոր օրենքի համաձայն առանձնահատուկ են: