Jump to content

ՀՍՀ/ԶԳԱՅՆՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԳԱՅՆՈՒԿ, հինածաղիկ (lmpaticus), զգայնուկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Ցողունները հյութալի են, հաճախ` թափանցիկ: Տերևները հերթադիր են, պարզ, առանց տերևակիցների: Ծաղկապատը կրկնակի է: Պտուղը հյութալի տուփիկ է և հասուն վիճակում բացվում է ամենաթեթև հպումից (այստեղից` Զ. անվանումը): Հայտնի է 400 (որոշ տվյալներով 700) տեսակ: Աճում է հիմնականում արևադարձային երկրներում (Ասիայի, Աֆրիկայի), որոշ տեսակներ` Եվրոպայում և Ամերիկայում: ՍՍՀՄ-ում հանդիպում է Զ-ի 8 տեսակ, սակայն ավելի տարածված է սովորական Զ. (1. noli tangere), որը վայրի վիճակում աճում է նաև Հայկական լեռնաշխարհում: Առանձին տեսակներ (օրինակ` 1. balsamina) դեկորատիվ են: