ՀՍՀ/ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, կենդանի օրգանիզմի պատասխանելու ունակություն արտաքին և ներքին միջավայրից հաղորդվող գրգիռներին և նրանց փոփոխություններին: Տարբերում են բացարձակ Զ. և տարբերակման Զ.: Գրգռիչի այն մինիմալ մեծությունը, որն առաջացնում է հազիվ նկատելի զգայություն, կոչվում է Զ-յան բացարձակ շեմք, իսկ այն փոփոխությունը, որն առաջացնում է գրգռիչների նկատելի տարբերակում, կոչվում է տարբերակման շեմք: Զ. հակադարձ համեմատական է շեմքին, որքան փոքր է շեմքը, այնքան մեծ է Զ.: Այն փոփոխվող մեծություն է` կախված ներգործող գրգռիչի ուժից, մեծությունից և այլ առկա զգայություններից, հոգեկան վիճակից:
