ՀՍՀ/ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ավտոմատ կառավարման տեսության մեջ, համակարգի պարամետրերի ազդեցության աստիճանը նրա կոորդինատների և ցուցիչների վրա: Զ-յան գնահատման ցուցիչը Զ-յան ֆունկցիան է: Վերջինս համակարգի կոորդինատների կամ կառավարվող պրոցեսի որակական ցուցիչների մասնակի ածանցյալն է ըստ պարամետրի վարիացիայի: Զ-յան տեսության հիմնական խնդիրը համակարգի դինամիկայի վրա պարամետրերի փոփոխությունների և արտաքին պայմանների ազդեցությունների վերլուծությունը և համակարգի սինթեզն է:
