Jump to content

ՀՍՀ/ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱՅՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ռադիոտեխնիկայում, ռադիոընդունիչի` թույլ ազդանշանները ընդունելու հատկությունը բնութագրող ցուցանիշ: Որոշվում է ազդանշանի ամենափոքր հզորությամբ (կամ լարմամբ), որը եթե տրվի ընդունիչի մուտքին, կնշմարվի նրա ելքում: Ազդանշանը կարելի է վստահ ընդունել, եթե նրա հզորությունը երեք և ավելի անգամ գերազանցում է շեմի Զ., օրինակ` հեռուստացույցի Զ. հարյուրավոր մկվ է, ռադիոընդունիչներինը` տասերորդական, տիեզերական կապի համար գործածվող ընդունիչներինը` հարյուրերորդական և հազարերորդական մկվ: Որքան ընդունիչի սեփական աղմուկները փոքր են, թողարկման շերտը լայն և ելքի ինտեգրման ժամանակը մեծ, այնքան ավելի թույլ ազդանշաններ կարելի է գրանցել, այսինքն` ընդունիչի Զ. բարձր է: