Jump to content

ՀՍՀ/ԶԵԲՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԵԲՈՒ, սապատավոր տավար (Bos indicus), խոշոր եղջերավոր մսատու և բանող կենդանի: Ծագումով մոտ է տավարին: Արտաքնակազմում ամենաբնորոշը 5—8 կգ սապատն է (գտնվում է պարանոցի վրա, մնդավի առաջնային մասում): Գույնը` սև կամ կարմիր խայտաճամուկ, շիկագույն, մոխրագույն, գորշ: Կովերի կենդանի քաշը 250—270 կգ է, ցուլերինը` 300—350 կգ: Կաթնատվությունը` 500—600 կգ, կաթի յուղայնությունը` 4,5—5 Ենթադրվում է, որ Զ. ընտելացվել է Եգիպտոսում և Փոքր Ասիայում մ. թ. 2—3 հզ. տարի առաջ: ՍՍՀՄ-ում բուծվում է Ադրբ. ՍՍՀ-ում և միջինասիական հանրապետություններում: Զ-ի ցուլերը օգտագործվել են սանտա-հերտրուդա, բրաֆորդ և այլ մսատու ցեղերի բուծման ժամանակ: