Jump to content

ՀՍՀ/ԶԵԵՄԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԵԵՄԱՆ (Zeeman) Պիտեր (25.5.1865, Զոնեմայրե — 9.10.1943, Ամստերդամ), նիդերլանդացի ֆիզիկոս: Ավարտել է Լեյդենի համալսարանը (1890), ուր և սկսել է դասախոսական աշխատանքը: 1900-ից Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր: 1896-ին հայտնագործել է մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհման երևույթը (Զեեմանի երևույթ): Արժանացել է նոբելյան մրցանակի (1902):