ՀՍՀ/ԶԵԵՄԱՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ
ԶԵԵՄԱՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ, մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների` կապված ատոմի էներգետիկ մակարդակների ճեղքման հետ: Հայտնաբերել է Պ. Զեեմանը (1896) մագնիսական դաշտում նատրիումի գոլորշիների լուսարձակումը հետազոտելիս: Սպեկտրային գծի բաղադրիչների քանակը, փոխդասավորությունը, բևեռացումը և ինտենսիվությունը կախված են էներգետիկ մակարդակների կառուցվածքից, մագնիսական դաշտի լարվածությունից և դիտման ուղղությունից: Պարզագույն դեպքում, մագնիսական դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս, ստացվում է տրիպլետ (3 գիծ) 0, 0 և 0—հաճախականություններով ընդ որում սկզբնական 0 հաճախականությամբ բաղադրիչների էլեկտրական վեկտորի տատանումները զուգահեռ են մագնիսական դաշտի H լարվածությանը (բաղադրիչ), իսկ սիմետրիկ տեղաշարժված երկու բաղադրիչներինը` ուղղահայաց են H-ին (օ-բաղադրիչներ): Մագնիսական դաշտի ուղղությամբ դիտելիս ստացվում է 0 և 0—դուբլետը( 2 գիծ ): Մեծ հաճախականությամբ բաղադրիչը բևեռացված է աջ, իսկ փոքր հաճախականությամբ բաղադրիչը` ձախ շրջանով: Տրոհման այսպիսի պատկեր (պարզ կամ նորմալ Զ. ե.) ստացվում է միայն աոանձին սպեկտրային գծերի համար, ինչպես նաև հզոր մագնիսական դաշտում (Պաշեն-Բակի երևույթ): Ընդհանուր դեպքում դիտվում է բարդ կամ անոմալ Զ. ե.` առաջանում են սկզբնական գծի նկատմամբ սիմետրիկ տեղաշարժված և հավասարահեռ բաղադրիչների խմբեր: Զ. ե-ի աոաջին տեսական բացատրությունը տվել է Հ. Լորենցը: Ըստ դասական էլեկտրոնային տեսության, ատոմում առաձգականորեն կապված էլեկտրոնի տատանումների 0 հաճախականությունը արտաքին մագնիսական H դաշտի ազդեցությամբ փոխվում է v (1 4 c) e m) H մեծությամբ (e-ն և m-ը էլեկտրոնի լիցքը և զանգվածն են, c-ն լույսի արագությունն է): Զ. ե-ի ամբողջական բացատրությունը տալիս է քվանտային տեսությունը, ըստ որի էներգետիկ մակարդակների ճեղքումը պայմանավորված է ատոմի շարժման քանակի մեխանիկական մոմենտի և դրա հետ կապված մագնիսական մոմենտի առկայությամբ: ն մագնիսական դաշտում կարող է դասավորվել միայն որոշա կի ձևով, նրա հնարավոր դասավորությունների թիվը հավասար է էներգետիկ մակարդակի այլասերման աստիճանին, այսինքն` տվյալ E էներգիայով ատոմի հնարավոր վիճակների թվին: Մագնիսական դաշտում ս-ի յուրաքանչյուր դասավորությանը համապատասխան` ատոմը ձեռք է բերում լրացուցիչ Е—HH էներգիա (H-ը` ի պրոյեկցիան H-ի ուղղությամբ, ընդունում է ընդհատ արժեքներ), որի շնորհիվ այլասերումը վերանում է, և մակարդակը ճեղքվում է մի շարք հավասարահեռ ենթամակարդակների: Քվանտային անցումները տարբեր մակարդակների ենթամակարդակների միջև պայմանավորում են Զ. ե. սպեկտրային գծերի համար: Ռադիոսպեկտրոսկոպիայի մեթոդներով կարելի է դիտել նան ստիպողական մագնիսական քվանտային անցումները միևնույն մակարդակի ենթամակարդակների միջև: Զ. ե. դիտվում է նաև մոլեկուլների և բյուրեղների սպեկտրրներում: Զ. ե. կիրառվում է տիեզերական օբյեկտների մագնիսական դաշտերի չափման համար, սպեկտրոսկոպիայում, քվանտային էլեկտրոնիկայի սարքավորումներում:
Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973: Ельяшевич М. А. Атомная и молекулярная спектроскопия, М.,1962.
