ՀՍՀ/ԶԵԼԴՈՎԻՉ
ԶԵԼԴՈՎԻՉ Յակով Բորիսովիչ (ծն. 8.3.1914, Մինսկ), սովետական ֆիզիկոս տեսաբան: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս: 1964-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ կիրառական մաթ. ինստ-ում: Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1966): Ջ. այրման, դետոնացման և հարվածային ալիքների տեսության հիմնադիրներից է: ՈՒնի ֆիզիկական քիմիային, աստղաֆիզիկային, միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկային վերաբերող աշխատանքներ: Զ. ուրանի ճեղքման շղթայական ռեակցիայի ճշգրիտ հաշվարկի հեղինակներից է: Յու. Բ. Խարիտոնի հետ համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել միջուկային էներգիայի օգտագործման պրոբլեմների լուծման համար: Զ-ին է պատկանում գերսառը նեյտրոններ «որսալու» գաղափարը (իրագործել է Ֆ. Շապիրոն): Մշակել է աստղերի և աստղային համակարգերի զարգացման վերջնական փուլերի տեսությունը, առաջարկել տիեզերաբանական տեսությունների ստուգման փորձնական մեթոդներ: 1970-ից Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տիեզերաբանական նորաստեղծ հանձնաժողովի աոաջին պրեզիդենտն է: Արժանացել է լենինյան և ՍՍՀՄ պետ. (4 անգամ) մրցանակների:
Գրկ. Герштейн С. С. и др., Яков Борисович Зельдович, «Успехи физических наук», 1974, т. 112, вып. 3 (ունի աշխատ, ցանկ):
