ՀՍՀ/ԶԵԼԻՆՍԿԻ ՆԻԿՈԼԱՅ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԵԼԻՆՍԿԻ Նիկոլայ Դմիտրիևիչ, 25.1 (6.2).1861, Տիրասպոլ — 31.7.1953, Մոսկվա, սովետական քիմիկոս-օրգանիկ: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945): 1884-ին ավարտել է Օդեսայի համալսարանը: Հիմնականում զբաղվել է օրգ. կատալիզի, ածխաջրածինների և նավթի քիմիայի հարցերով: Նավթի ծանր ածխաջրածինների կատալիտիկ ճեղքմամբ ստացել է նոր բենզիններ և արժեքավոր արոմատիկ ածխաջրածիններ, որոնք ներկերի, պայթուցիկ նյութերի, սինթետիկ կաուչուկի ևն սինթեզի համար ելանյութեր են: Ստեղծել է ածխային հակագազը (1915): Զ. արժանացել է պետ. մրցանակի (1942, 1946, 1948)
Երկ. Избр. труды, т. 1—2, М.—Л., 1941 Собр. трудов, т. 1—4, М., 1954—60.
