ՀՍՀ/ԶԵԼՏՈՆԻ ՄԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԵԼՏՈՆԻ ՄԻՍ (Կանաչ հրվանդան), կլիմայական մերձծովյան առողջավայր Աջարական ԻԱԱՀ-ում, Բաթումից 9 կմ հյուսիս-արևելք: Բուժիչ միջոցներն են արևային, օդային լոգանքները, ծովում լողանալը (մայիսից-նոյեմբեր): Բուժվում են շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով և երկրորդային սակավարյունությամբ տառապողները: Գործում են առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ: Զ. մ-ում է գտնվում աշխարհի խոշորագույն բուսաբանական այգիներից մեկը, որտեղ աճեցվում են արևադարձային և մերձարեվադարձային հազվագյուտ բույսերի բոլոր տեսակները:
