ՀՍՀ/ԶՎՅԱԳԻՆՑԵՎԱ
ԶՎՅԱԳԻՆՑԵՎԱ Վերա Կլավդիևնա, 31.10 (12.11).1894, Մոսկվա — 13.9.1972, Մոսկվա, ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1969), ՍՄԿԿ անդամ 1954-ից: 1917-ին ավարտել է թատերական դպրոց: Առաջին գիրքը («Կամրջի վրա») լույս է տեսել 1922-ին: Այնուհետև հրատարակվել են «Մոսկովյան քամի» (1926), «Ռուսական ճամփաներով» (1946), «Ձմեռային աստղ» (1958), «Իրիկնապահ» (1963) ժողովածուները: Զ. նշանակալից ավանդ ունի հայ դասական (Նահապետ Քուչակ, Մ. Նալբանղյան, Հ. Թումանյան, Ա, Իսահակյան) և ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշները ռուս ընթերցողին ներկայացնելու գործում: Այդ թարգմանությունները «Իմ Հայաստանը» խորագրով հրատարակվել են 1964-ին, վերահրատարակվել` 1969-ին
Երկ. Избр. стихи, М., 1968 Ձմեռային աստղ, Ե., 1960:
Գրկ. Մկրտչյան Լ., Հայաստանի բանաստեղծը, Ե., 1974:
