Jump to content

ՀՍՀ/Է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Է, հայերեն այբուբենի յոթերորդ տառը: Անունը՝ Է: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով, Ե տառի հենքի վրա: Ի տարբերություն Ե-ի, որտեղ կարճը նստում է տողի վրա, երկարի աջ կողմում, Է-ի կարճը իջնում է տողից ցած և մի փոքր թեքվում ձախ՝ է: Ավելի հաճախ կարճը կորանում է՝ Է: Գրվում է ուղղագիծ և դեպի աջ թեքված: Բոլոր գրատեսակներում է պահպանում է իր ձևը, միայն արագագրության հետևանքով, հաճախ շղագրում և նոտր-գրում, երբ Ե կորցնում է իր կարճը՝ Ե, Է-ի մոտ այն ավելի է ընդգծվում՝ է, կամ ընդհակառակը, որոշ գրիչներ, պահպանելով Ե-ի կանոնավոր ձեը, Է գրում են առանց կարճի՝ Ե, փոքր կորություն տալով նուրբին: Է նշանագրում է արդի գրական հայերենի միջին բարձրացման առաջնային շարքի ոչ շրթնայնացած է ձայնավոր հնչույթը: Ենթադրվում է, որ գրաբարում ունեցել է էյ (ёу) երկբարբառային արտասանությունը (ե յ է, գործե յք գործէք, գործե յր գործէր): Արդի գրական արևելահայերենի է հնչույթը բառամիջում և բառավերջում գրվում է ե տառով: Որպես բառային միավոր հանդես է գալիս եմ բայի ներկա ժամանակի եզակի թվի երրորդ դեմքում (գրում է): Որոշ հնչերանգով է խոսքի մեջ կարող է արտահայտել դիմում, դժգոհություն, տառապանք, հանդիմանություն, ցանկություն, գոհունակություն ևն: Է հանդես է գալիս բարդ և ածանցավոր բառերում որպես արմատ (մանրէ, անէություն): Ժամանակակից արևելահայ գրական լեզվում բառասկզբում է լսելիս գրվում է Է: Բառամիջում կամ բառավերջում է հնչույթը գրվում է Է բարդ կամ ածանցավոր բառերում, երբ Է-ով սկսվող բառից առաջ արմուսատ կամ ածանց կա (վայրէջք): Է հնչույթը, շեշտից զրկվելով, սովորաբար հնչյունափոխվում է ի-ի (էջք-իջնել): Որպես այբուբենի յոթերորդ տառ նշանակել է յոթ և յոթերորդ, բյուրի նշանով (է)՝ յոթանասուն հազար: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (Է դար յոթերորդ դար, մասն Է մասն յոթերորդ):

Ա. Մաթևոսյան