ՀՍՀ/ԷԱՄ
ԷԱՄ («Հունաստանի ազգային-ազատագրական ճակատ, քաղաքական կուսակցությունների, խմբավորումների, դեմոկրատական կազմակերպությունների և առանձին հայրենասերների միավորում: Ստեղծվել է կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ 1941-ին, երկիրը գերմ. ֆաշիստների կողմից օկուպացնելուց հետո: Խնդիրն էր վտարել ֆաշիստական զավթիչներին և հաստատել դեմոկրատական կարգեր: Ուներ իր զինված ուժերը (տես ԷԼԱՍ) և կոմիտեներ՝ երկրի տարբեր վայրերում: 1944-ին Է. ստեղծեց ազգային-ազատագրական Քաղաքական կոմիտե, որն իրականացնում էր ժամանակավոր կառավարության ֆունկցիաներ: Հունաստանից ֆաշիստական զորքերի հեոանալուց (1944-ի հոկտեմբեր) հետո Է. գլխավորել է դեմոկրատական ուժերի պայքարը անգլո-ամերիկյան ինտերվենտների և ներքին ռեակցիայի դեմ: 1947-ի դեկտեմբերին Հունաստանի հակահեղափոխական կառավարությունը արգելեց Է-ի և նրա մեջ մտնող կազմակերպությունների գործունեությունը:
