ՀՍՀ/ԷԲԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԲԵՐ (Hebert) Ժակ Ռենե (1757—1794), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, լրագրող: Խմբագրել է էբերականների տպագիր օրգան «Լը Պեր Դյուշեն» («Le Рёге Duchesne») թերթը, որը ժողովրդականություն էր վայելում: 1792-ի դեկտեմբերից Փարիզի կոմունայի դատախազի տեղակալն էր: 1794-ի մարտին գլխավորել է յակոբինյանների դեմ ապստամբությունը: Ենթարկվել է մահապատժի:
