Jump to content

ՀՍՀ/ԷԲԵՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԲԵՐՏ (Ebert) Ֆրիդրիխ (1871—1925), գերմանական քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջ թևի պարագլուխ: 1913-ին, Ա. Բեբելի մահից հետո, դարձել է ս-դ. կուսակցության վարչության նախագահ: 1912-ից՝ Ռայխստագի դեպուտատ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել է սոցիալ-շովինիստական դիրքորոշում: 1918-ի նոյեմբ. 10-ին մտել է Գերմանիայի կառավարության կազմի մեջ: Այդ նույն ժամանակ Է. գաղտնի համաձայնության է եկել գերագույն զինվորական հրամանատարության հետ՝ հեղափոխությունը խեղդելու նպատակով 10 դիվիզիա Բեռլին մտցնելու շուրջը: 1919-1925-ին եղել է պրեզիդենտ: Է-ի պրեզիդենտության շրջանում գերմ. կառավարությունը ճնշել է բանվորական ելույթները, ջախջախել Բավարական սովետական հանրապետությունը (1919) և Համբուրգի գինված ապստամբությունը (1923-ի հոկտեմբեր): Է-ի խրախուսանքով ընդունվել է Դաուեսի պլանը (1924):

Ս. Ստեփանյան