Jump to content

ՀՍՀ/ԷԲՈՆԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԲՈՆԻՏ (հուն, սև ծառ), տեխնիկական նյութ, ստացվում է բնական կամ արհեստական կաուչուկը ծծմբով վուլկանացնելիս: Պարունակում է 30-50 ծծումբ: Է. պինդ, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ կայուն, բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով նյութ է: Անկայուն է արևի ճառագայթների, նավթի, բենզինի, յուղերի նկատմամբ: Է. չի փշրվում և հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական մշակման: Վաճառքի է հանվում թիթեղների, ձողերի ու խողովակների ձևով: Կիրառվում է էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում, ինչպես նաև ավիացիոն, ավտո-տրակտորային և քիմ. արդյունաբերության մեջ: