Jump to content

ՀՍՀ/ԷԲՈՒԼԻՈՍԿՈՊԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԲՈՒԼԻՈՍԿՈՊԻԱ (լատ. ebullio—եռում եմ և հուն. դիտել), ֆիզիկաքիմիական հետազոտության եղանակ, որը հիմնված է լուծույթի և մաքուր լուծիչի եռման ջերմաստիճանների տարբերությունը չափելու վրա: Էլեկտրոլիտային դիսոցման բացակայության դեպքում և ըստ Ռաուլի օրենքի չցնդող նյութի անսահման նոսր լուծույթի համար համեմատականության գործակիցն է (էբուլիոսկոպիկ հաստատունը), բնորոշ է յուրաքանչյուր լուծիչի համար և կախված չէ լուծված նյութի բնույթից: C-ն լուծույթի կոնցենտրացիան է՝ արտահայտված մոլերով 1000 գ լուծիչում: Է. կիրառվում է լուծված նյութի մոլեկուլային զանգվածը, լուծիչի ակտիվությունը և լուծված նյութի կամ թույլ էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը որոշելու համար: Այսպես, նյութի մոլեկուլային զանգվածը որոշում են ըստ հավասարման: որտեղ P 1-ը և Բ 2-ը համապատասխանաբար լուծված նյութի և լուծիչի զանգվածներն են՝ գ-ով արտահայտված: Չափում են մետաստատիկ ջերմաչափի կամ զգայուն ջերմազույգի միջոցով: E է կարելի է որոշել փորձով կամ թերմոդինամիկական հավասարումների օգնությամբ: Փորձնական դժվարությունների պատճառով Է., ի տարբերություն կրիոսկոպիայի, մոլեկուլային զանգվածը որոշելու համար հազվադեպ է կիրառվում: