ՀՍՀ/ԷԳԱԶ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԳԱԶ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻ (Ղուլ Էգազ, մոտ 1650-1734, Նոր Ջուղա), հայ գուսան, հայ նորգուսանական արվեստի սկզբնավորողներից, Նորջուղայական գուսանական դպրոցի հիմնադիր (Արզունի Նորջուղայեցու հետ): Է-ի ց մեզ է հասել 8 խաղ («Կշտիս նստել աս», «Ջաֆետ քաշել ամ», «Չկա դարդ իմացող», «Մեղա» ևն): Ստեղծագործել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով:
Գրկ. Սահակյան ՝Հ., Հայ աշուղները 17 18-րդ դդ., Ե., 1961: Ռ. Իշխանյան
