ՀՍՀ/ԷԳԵՊԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԳԵՊԱՐ, Էգեպատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Վերին Բասեն գավառում: 1909-ին ուներ 103 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:
