Jump to content

ՀՍՀ/ԷԳԻՐԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԳԻՐԻՆ (ծովերի իսլանդական աստված Էգիրայի անունից), միներալ պիրոքսենների խմբից: Քիմ. կազմը՝ NaFe Si 2O6: Բյուրեղագիտական համակարգը մոնո-կլինային է, կարծրությունը՝ 5,5—6, խտությունը՝ 3430—3600 կգ/մ³, գույնը՝ մուգ կանաչ, կանաչագորշ, երբեմն՝ սև: Գոյություն ունեն Է.ավգիտ և Է.դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ: Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում, մետամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում: ՀՍՍՀ-ում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեգուրի ալկալային մագմատիկ ապարներում: