ՀՍՀ/ԷԴԴԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԴԴԱ (իսլ. Edda), 1. Փոքրը Սնորի Ստուռ-լուսոնի գրական գործն է գրված 1222-1225-ին: Պոեզիայի ձեռնարկ է՝ բաղկացած 3 մասից: Առաջին մասը հեթանոսական առասպելների բավական ամբողջական տեսությունն է: Երկրորդ մասը նվիրված է սկալդական բանաստեղծության ոճական արվեստին: Երրորդը Անորիի պոեմն է: 2. Մեծը գերմանախոս ժողովուրդների գրական հուշարձան է՝ հին իսլանդական երգերի ժողովածու:
