Jump to content

ՀՍՀ/ԷԴԻԼՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԴԻԼՅԱՆ Գուրգեն Մեսրոպի 25.12.1885, գ. Քարվանսարա (այժմ՝ ք. Իջևան)18.1.1942, մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ: Սովորել է տեղի ծխական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում (1896), ապա՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1896-1903): 1904-ին մեկնել է արտասահման, սովորել Ենայի, Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում: 1909-ին փիլ. գիտ. դոկտորի աստիճան է ստացել (թեման՝ «Քննադատություն Ցիլլերի ձևական աստիճանների», 1912-ին հայերեն տպագրվել է Էջմիածնում՝ մեծ համբավ և ճանաչում բերելով նրան): Է. մանկավարժական աշխատանք է կատարել էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1916-ին եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը: Աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես մանկավարժական ֆակուլտետի դեկան, ապա՝ դասախոս: 1934-ից դասախոսել է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտում: Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդիկայի, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկ. տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով

Երկ. Դասավանդման ձևեր, Վաղ-պատ, 1913: Դասավանդման խնդիրներ, էջմիածին, 1914: Աշխատանքի դպրոց, էջմիածին, 1922: Հայոց լեզվի մեթոդիկա, Թ., 1923: Դպրոցական շենք, Ե., 1927: Ձեռագրի ուսուցման մեթոդիկա, Ե., 1927: Ուղղագրության ուսուցման մեթոդիկա, Ե., 1927: Լեզվի մեթոդիկա, Ե., 1930: Հոգեբանության ուրվագծեր, Ե., 1958: Լ. Ալեքսանյան