ՀՍՀ/ԷԴԻԼՅԱՆ ՌԱԶՄԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԴԻԼՅԱՆ Ռազմիկ Արշակի (ծն. 20.6.1916, ք. Իջևան), հայ սովետական հողագետ, գյուղատնտ. գիտ. դ-ր (1968): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1956-ից ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ-ի հողերի ծագման և աշխարհագրության բաժնի վարիչ, միաժամանակ (1969-ից) դիրեկտորի գիտական գծով տեղակալ: Գիտական աշխատությունները նվիրված են ծխախոտի բերքատվության բարձրացման, հանրապետության հողային ծածկույթի բնութագրման, տեղաբաշխման, հողային ֆոնդի հաշվառման, հողերի ծագման, կարգաբանման տեսական սկզբունքների ուսումնասիրմանը, տիպական և ագրոարտադրական առանձնահատկությունների պարզաբանմանը
Երկ. Ծխախոտի մշակությունը, Ե., 1955: Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե., 1964:
