Jump to content

ՀՍՀ/ԷԴԻՆԳՏՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԴԻՆԳՏՈՆ (Eddington) Արթուր Սթենլի (1882-1944), անգլիացի աստղագետ և ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1914-ից): Է-ի աշխատանքները վերաբերում են աստղերի շարժումների, ներքին կառուցվածքի, հարաբերականության տեսության, ռելյատիվիստական տիեզերաբանության հարցերին: Առաջինն է ճառագայթային հավասարակշռության տեսությունը կիրառել աստղերի ընդերքի նկատմամբ, մշակել հավասարակշռված գազային ճառագայթող աստղերի տեսությունը: Եղել է ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ: