ՀՍՀ/ԷԴԻՍՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԴԻՍՈՆ (Edison) Թոմաս Ալվա (1847—1931), ամերիկացի էլեկտրատեխնիկ, գյուտարար-ձեռնարկատեր: Հայտնագործել է ձայնագիրը (1877), կատարելագործել շիկացման էլեկտրական լամպը (1879), Բելի հեռախոսը: 1882-ին կառուցել է աշխարհում առաջին հասարակական օգտագործման ջերմաէլեկտրակայանը, մշակել սխեմայի տեխ. մի շարք տարրեր (կոմուտացիոն և չափիչ ապարատներ, հզոր գեներատորներ են): Գյուտեր ունի նան կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմ, տեխնիկայի և այլ բնագավառներում: 1883-ին հայտնաբերել է ջերմաիոնային էմիսիայի երնույթը («Էդիսոնի էֆեկտ»):
Գրկ. Белькинд Л. Д., Томас Альва Эдисон, М., 1964.
