ՀՍՀ/ԷԴՐԻԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԴՐԻԱՆ (Adrian) Էդգար Դուգլաս (ծն. 1889), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ (1923-ից) և պրեզիդենտ (1950-ից): Աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրությանը: Է-ի անվան հետ է կապված նյարդային թելիկի վերաբերյալ կիրառվող «Ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը: Բացահայտել է նյարդային իմպուլսի հաղորդման արագության, ռիթմի, տարածման բնույթի օրինաչափությունները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1932):
