Jump to content

ՀՍՀ/ԷԶԻՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԶԻՆԵ, Էյնե, գյուղաքաղաք Թուրքիայում, Չանաքկալե վիլայեթում, Դարդանելից 32 կմ հարավ: Քաղաքը շրջապատված է գեղեցիկ այգիներով և պարտեզներով: XX դ. սկզբին ուներ 688 տուն, որից 60 ընտանիք հայ (մի մասը թրքախոս), 28-ը՝ հայ բոշաներ, մնացածը՝ թուրք: Զբաղվում էին արհեստներով, առևտրով և այգեգործությամբ: Հայերը Է-ում բնակություն են հաստատել XVIII դ. սկզբներին, ունեին եկեղեցի (Մ. Գևորգ) և երկսեռ վարժարան (Արամյան)՝ 70-80 աշակերտով:

Մ. Դարբինյան