Jump to content

ՀՍՀ/ԷԹԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹԱՆ, СH₃-СH₃, հագեցած ածխաջրածին: Անգույն, անհոտ զազ է, հալ. ջերմաստիճանը՝ 183,27°C, եռմանը՝ 88,63°C, խտությունը՝ 561 կգ/մ³ (100°C-ում): Քիչ է լուծվում ջրում, համեմատաբար՝ լավ սպիրտում: Է. այրվում է թույլ լուսավորող բոցով: 575-650°C-ում քայքայվում է առաջացնելով էթիլեն և ջրածին, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ացետիլեն, արոմատիկ ածխաջրածիններ, մուր ևն: Ստացվում է նավթի և բնական գազի ջերմային մշակմամբ: Է. հումք է սպիրտների, եթերների, սինթետիկ կաուչուկի և խեժերի ստացման համար: Ունի թույլ արտահայտված թմրեցնող հատկություն: