Jump to content

ՀՍՀ/ԷԹԻԼԱԼԿՈՀՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹԻԼԱԼԿՈՀՈԼ, էթիլսպիրտ, էթանոլ, գինու սպիրտ, C₂H₅OH, միատոմ սահմանային սպիրտ: Անգույն, դյուրաշարժ, յուրահատուկ հոտով և այրող համով հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ 114,15°C, եռմանը՝ 78,39°C, խտությունը՝ 793,5 կգ/մ³ (15°C-ում): Է-ի գոլորշիները օդի հետ պայթուցիկ խառնուրդ են առաջացնում (3,28-18,95 ծավալային), գոլորշիների թույլատրելի քանակը օդում՝ 100 մգ մ³: Է. ցանկացած հարաբերությամբ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում, այրվում է անգույն բոցով: Է. առաջացնում է ագեոտրոպ խառնուրդներ ջրի (95,57, եռման ջերմաստիճանը՝ 78,15°C), բենզոլի (32,4, 68,25°C) հետ, եռակի ազեոտրոպ՝ ջրի և բենզոլի հետ (սպիրտ՝ 18,5 ջուր՝ 7,4, բենզոլ՝ 74, եռ. ջերմաստիճանը՝ 64,85°C): Եռակի ագեոտրոպ թորումը օգտագործվում է արդյունաբերության մեջ 100 անոց Է. (բացարձակ սպիրտ) ստանալու համար: Սովորաբար բացարձակ սպիրտ ստանալու համար 95,57 անոց Է. մշակում են մետաղական մագնեզիումով, պղնձի սուլֆատով, կալցիումի օքսիդով և ջուր կլանող այլ միացություններով: Է. կալցիումի և մագնեզիումի քլորիդների հետ բյուրեղանում է՝ առաջացնելով СаCl2-4 С2Н5ОН, MgCl 2-6C₂H₅OH: Ալկալիական մետաղների հետ փոխազդելիս առաջացնում է էթիլատներ. 2 C₂H₅OH₂Na-2 C₂H₅ONa H₂, թթուների հետ՝ էսթերներ: Մինչև 140°C տաքացնելիս H₂ՏO₄-ի ներկայությամբ առաջացնում է էթիլեթեր: Ակտիվացած А l Оз-ի ազդեցությամբ դեհիդրատացվում է (ջրազրկվում) էթիլենի. C₂H₅ОН H₂Օ СH₂СH₂: Է-ի մասնակի օքսիդացումից ստացվում է քացախալդեհիդ, լրիվ օքսիդացումից՝ քացախաթթու: Արդյունաբերության մեջ Է. ստացվում է շաքար և օսլա պարունակող սննդամթերքների (խաղող, կարտոֆիլ, գարի, վարսակ, կորեկ, շաքարի արտադրության թափթփուկներ, ցորեն ևն) խմորմամբ: Սինթետիկ է . արտադրվում է էթիլենի ծծմբաթթվային հիդրատացումից, կամ ջրի և էթիլենի գոլորշիների հոսքն անցկացնելով կատալիզատորի (մետաղների ֆոսֆատների ևն) վրայով 230 290°C-ում, 60-100 մթն ճնշման տակ: Ներկայումս իրականացված է էթիլենի ուղղակի հիդրատացումը կատալիզատորի առկայությամբ, 280—3 ՕՕ՞-ում 70-80 մթն ճնշման տակ: Է. կիրառվում է որպես լուծիչ արտադրության տարբեր բնագավառներում (ներկերի, պայթուցիկ նյութերի, դեղագործության ևն), ելանյութ՝ սինթետիկ կաուչուկի, քացախալդեհիդի, էթիլեթերի և օրգ. այլ նյութերի ստացման, ինչպես նաև վառելանյութ՝ հրթիռային շարժիչների համար: Արտադրվող Է-ի մեծ մասը օգտագործվում է սպիրտային խմիչքներ պատրաստելու համար: Է. թմրեցնող է, օրգանիզմի վրա ազդում է գրգռիչ ձևով: Հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել նյարդային, ստամոքս-աղիքային, սիրտանոթային համակարգերի, լյարդի և այլ օրգանների ծանր հիվանդություններ:

Գրկ. Несмеянов А.Н.,Несмеянов Н. А., Начала органической химии, 2 изд., перераб., т. 1, М, 1974.