Jump to content

ՀՍՀ/ԷԹԻԼԱՑԵՏԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹԻԼԱՑԵՏԱՏ, քացախաթթվի էթիլէսթեր, СH₃СООC₂H₅, անգույն, դուրեկան հոտով հեղուկ է, հալ. ջերմաստիճանը 82,4°C, եռմանը՝ 77,1°C, խտությունը՝ 900 կգ/մ³: Է. լավ լուծվում է օրգ. լուծիչներում, ջրում՝ վատ: Ստացվում է քացախալդեհիդից՝ ալյումինի ալկոհոլատի կատալիտիկ քանակների առկայությամբ. 2 СH₃СНО-СH₃СООC₂H₅ և քացախաթթուն էթիլալկոհոլով էսթերացնելիս. СH₃СООН C₂H₅ОН СH₃СООC₂H₅H₂Օ: Է. կիրառվում է որպես լուծիչ նիտրոթաղանթանյութի, պոլիվինիլացետատի, քլորկաուչուկի և լաքերի համար, դոնդողացնող միջոց՝ պայթուցիկ նյութերի արտադրության մեջ ևն: Է. թմրեցնող է, գոլորշիները գրգռում են լորձաթաղանթը, կարող են մաշկաբորբ և էկզեմա առաջացնել: Թույլատրելի քանակությունը օդում 0,2 մգ/լ է: