ՀՍՀ/ԷԹԻԼԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԹԻԼԵՆ, Էթեն, CH₂CH₂, չհագեցած ածխաջրածին: Անգույն, թույլ հոտով գազ է, վառվում է լուսավոր բոցով: Հալ. ջերմաստիճանը՝ 169,5С, եռմանը՝ 103,8°C, խտությունը՝ 569,5 կգ/մ³ (103,8°C-ում): Մինչև 350°C կայուն է, 400°C ում քայքայվում է մեթանի և ացետիլենի, ավելի բարձր ջերմաստիճանում՝ ջրածնի և ածխածնի: Է-ի պարունակությունը կոքսագազերում 3-8 է, նավթագազերում՝ մինչև 20: Արտադրության մեջ ստացվում է բնական գազի և նավթի ջերմային մշակմամբ, իսկ քիմ. աշխատանոցում՝ էթիլալկոհոլից ջուր պոկելով: Է-ի համար բնութագրական են միացման ռեակցիաները: Այս հատկությունը օգտագործվում է էթիլալկոհոլ, էթիլենօքսիդ և արժեքավոր այլ նյութեր ստանալու համար: Է-ի պոլիմերացումից ստացվում է պոլիէթիլեն:
