Jump to content

ՀՍՀ/ԷԹԻԼԵՆԳԼԻԿՈԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹԻԼԵՆԳԼԻԿՈԼ, էթանդիոլ, HOCH₂CH₂OH, երկատոմ պարզ սպիրտ: Անգույն, անհոտ, մածուցիկ հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ 12,3°C, եռմանը՝ 197,6°C, խտությունը՝ 1113 կգ/մ³: Լուծվում է ջրում և շատ օրգ. լուծիչներում, եթերում քիչ է լուծվում: Է. ունի գլիկոլներին բնորոշ բոլոր հատկությունները: H₂SO₄ ի հետ թորելիս առաջացնում է դիօքսան, մեկ մոլեկուլ ջուր պոկելիս՝ քացախալդեհիդ ևն: Է. ստացվում է 1,2 դիքլորէթանի հիդրոլիզից, էթիլենօքսիդի և ջրի փոխազդեցությունից (արտադրական եղանակներ) ևն: Է-ի խառնուրդը ջրի հետ օգտագործվում է որպես հակասառեցուցիչ միջոց (հայրենական արդյունաբերությունը թողարկում է 40 և 65 մակնիշի էթիլենգլիկոլային հակասառեցուցիչներ, համապատասխանաբար 40°C և 65°C սառեցման ջերմաստիճաններով): Է. կիրառվում է նաև պլաստմասսաների, արհեստական մանրաթելերի և այլ նյութերի արտադրության մեջ: