Jump to content

ՀՍՀ/ԷԹԻԼԵՆՕՔՍԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹԻԼԵՆՕՔՍԻԴ, 1,2-էպօքսիէթան, о քսիրան, СH₂-СH₂-О, եռանդամանի հետերոցիկլավոր միացություն: Անգույն, եթերներին բնորոշ հոտով, բոցավառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝—117.7°C, եռմանը՝ 10,73°C, խտությունը՝ 890,9 կգ/մ³ (4 С-ում): Է. լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում: Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ: Փոխազդեցության վերջնանյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ: Է. առաջին անգամ ստացել է Շ. Վյուրցը էթիլենքլորհիդրինի և KOH-ի փոխազդեցությունից.

HOCH₂CH₂Cl KOH-CH₂-CH₂—Օ КClH₂О: Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ: Է. ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ: Թույլատրելի քանակությունը օդում՝ 0,001 մգ/լ: