ՀՍՀ/ԷԹԻՈԼԱՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԹԻՈԼԱՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ ֆրանս. etio-ler—խունանալ, թոշնել (բույսերի համար)մթության կամ սակավ լույսի պայմաններում աճող բույսեր: Է. բ. անգույն են կամ բաց դեղնավուն (քլորոֆիլի սինթեզի բացակայության պատճառով), ցողունի միջհանգուցային տարածությունները մեծացած են, մեխանիկական, անցկացնող հյուսվածքները թույլ են զարգացած: Է. բ-ում նվագում է սպիտակուցների սինթեզը, դանդաղում բջիջների բաժանումը: Է. բ-ի կանաչ գույնը արագ վերականգնվում է բավարար (նույնիսկ կարճատև) լուսավորության պայմաններում:
